Բացել լրահոսը Փակել լրահոսը
261134060_268638395282336_5733463405427663625_n
A A
Պաշտոնական

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:շ

Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն: