Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Ինչ անել. նախկին պատգամավորը՝ ներկաներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում ներկայացրել է՝ ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը :

«Հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում եմ հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով, որում հստակ կձևակերպվի հետևյալը՝ ՀՀ Սահմանադրության՝

- 88-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

- 105-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Խորհրդարանի խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

- Հայաստանը բացառում է սուվերեն միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի:

- Հայաստանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 3 տասնամյակ տևող շրջափակման վերացմանը, ճանապարհների ու կոմունիկացիաների բացմանը: - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է կապվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ և պետք է քննարկվի այդ գործընթացից զատ։ Արցախի Հանրապետության տարածքի հաշվին, առանց Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտության, չի կարող տեղի ունենալ որևէ դեմարկացիա և դելիմիտացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

- Ադրբեջանական զորքը պետք է անհապաղ լքի ՀՀ տարածքը՝ սպասելով և հնարավորություն տալով ստեղծվող հանձնաժողովին կառուցողական աշխատանք իրականացնել։ Կարծում եմ՝ այս մասով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն միևնույն դիրքորոշումը և, ըստ այդմ, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, կարող են և պետք է միասնաբար հանդես գան արտաքին ճակատում՝ ընդունելով Ազգային ժողովի հայտարարությունը»,-գրել է նախկին պատգամավորը: