Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե ՀԱՊԿ-ն ամբողջությամբ բավարարեր մեր դիմումը, նոյեմբերի 16-ը չէր լինի․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Մենք վստահ էինք, որ այդ հոդվածն ամբողջությամբ բավարարելուց հետո Ադրբեջանը զերծ կմնար նոյեմբերի 16-ի էսկալացիայից։ Նոյեմբերի 16-ը չէր լինի, գուցե Գեղարքունիքի և Սև լճի հատվածից  էլ ետ կգնային»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Հայաստանի սահմանը խախտելու պատճառով ՀԱՊԿ-ի արձագանքին։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ի հարձակմանը, Վ․Ալեքսանյանն ասում է, որ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի արձագանքը չի կարող մեզ գոհացնել։

«Պետք է անընդհատ աշխատել։ Այնքան, մինչև նրանց արձագանքը մեզ բավարարի։ Մենք այլ ճանապարհ, քան դա՝ չունենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով տեղեկությանը, թե նոյեմբերի 16-ի հարձակումը կասեցրել է հայկական զինուժը, իսկ ռուսական ստոևրաբաժանումները տեղ են հասել միայն դրանից հետո, պատգամավորն ասաց․

«Ես կարող եմ ասել, որ ադրբեջանական զինվորների հնարավոր առաջխաղացումը կանգնացրել են մեր զինվորները, շատերն՝ իրենց կյանքի գնով։ Բայց դրանից հետո հրադադարը հաստատվել է ռուսական կողմի միջնորդությամբ»։

Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, Վ․Ալեքսանյանն ասաց, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց չի մտահոգում․

«Հայաստանում նա չի կարող որևէ մեկին մտահոգել։ Նրա գնահատականը հայ ժողովուրդը տվել է և տալու է դեռ երկար»,- ասաց նա։

 

Մանրամասները՝   տեսանյութում։