ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին
Աջակցիր «Ա1+»-ինԿարևորելով համագործակցությունը կրթության, կառուցապատման և քաղաքաշինության ոլորտներում, հաշվի առնելով քաղաքաշինության՝ որպես ՀՀ տնտեսության լոկոմոտիվ ճյուղի կարևորությունը, ոլորտի շարունակական ու կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունավետության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանության նպատակը, ոլորտի մասնագետների համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ի դեմս Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի` ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս նախագահ Գուրգեն Գրիգորյանի, «Հայաստանի շինարարների միություն ՀԿ, ի դեմս նախագահ Գագիկ Գալստյանի, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ՀԿ, ի դեմս նախագահ, Մկրտիչ Մինասյանի:
Հուշագիրը նախատեսում է ՀՀ օրենսդրության և ստորագրող կողմերի իրավասությունների սահմաններում համագործակցություն քաղաքաշինության բնագավառի զարգացման, մասնագետների կրթության, կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, որակավորման բարձացման, հնարավորությունների ու փորձառության շրջանակում:
Մինչ հուշագրի ստորագրման բուն արարողությունը ՃՇՀԱՀ ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, մատուցվող ծառայություններին։
Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ոլորտի արդիական հիմնախնդիրներին և հուշագրի նպատակներից բխող համատեղ անելիքներին վերաբերող կլոր սեղան քննարկումը։