Բացել լրահոսը Փակել լրահոսը
_109644287_gettyimages-1169966883
A A
Հասարակություն

Apple-ը դադարեցրել է ապրանքների վաճառքը Թուրքիայում լիրայի արժեզրկման ռեկորդից հետո

Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Չնայած այս որոշմանը, Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ:

Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է արժեզրկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45  տոկոսով: