Բացել լրահոսը Փակել լրահոսը
260605641_3092331274418024_5538127404648976403_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Կգործի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին․ այդ նպատակով «Ուազ» են ձեռք բերել

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, եւ այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաեւ մեկ բեռնաուղեւորատար ավտոմեքենա։