Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia (2)
A A
Սպորտ

Իտալիայում կողոպտել են ռուսաստանցի թենիսիստին

Ռուսաստանցի թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Իտալիայի Թուրին քաղաքում կայացած տարեվերջյան մրցաշարում ենթարկվել է կողոպտման։

Ինչպես տեղեկացնում է Il Fatto Quotidiano լրատվամիջոցը, եզրափակիչ խաղի ավարտից հետո, որտեղ ռուսաստանցի թենիսիստը պարտվել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին, մարզիկի հանդերձարանից կորել էր 200 հազար եվրո արժողության ժամացույց։ Դանիլ Մեդվեդևն անմիջապես դիմում է ներկայացրել ոստիկանություն։

Իրավապահներն արագ հայտնաբերել են ժամացույցի տուփը, իսկ տղամարդկանց թենիսի միջազգային միության ղեկավարներից մեկը Դանիլ Մեդվեդևին է վերադարձրել ժամացույցն այն պահին, երբ նա օդանավակայանում պատրաստվելիս է եղել հեռանալ երկրից։ Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։