Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Կարեն Ասլանյանը` ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն 

Հայաստանի հունահռոմեական ոճի բանակային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Թեհրանում ընթացող բանակայինների Աշխարհի առաջնության առաջին օրը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն պարտվել է միայն եզրափակիչում և արժանացել է արծաթե մեդալի: