Բացել լրահոսը Փակել լրահոսը
260338705_2684056905222540_3304230133799888158_n
A A
Հասարակություն

Հայաստան-ՄԱԿ համագործակցություն Դամասկոսում․ հումանիտար ականազերծողները Դամասկոսում են

Հայաստանի Հանրապետության և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS-ի) միջև ս/թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, նոյեմբերի 21-ին Դամասկոս է մեկնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:
 
Հայ ականազերծողները համաձայնագրի շրջանակներում իրականացնելու են Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքներ:
 
Նոյեմբերի 22-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացվելիք ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև՝ հայ մասնագետների Սիրիայում աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասներ:
 
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS) ղեկավարության, իչպես նաև՝ Սիրիական տեղական իշխանությունների հետ։