A
A
Լոռի բերդի տարածք են տեղափոխվել խաչքարեր և պատմական բեկորներ
Աջակցիր «Ա1+»-ին«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպությունը տեղեկացնում է․
«Ուրախ ենք տեղեկացնել, որ տարբեր տարիներին Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաք ու ցրիվ գտնվող խաչքարերը և ճարտարապետական բեկորները տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։
Խաչքարերն ու պատմական բեկորները կցուցակագրվեն, կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրության և կնախապատրաստվեն ցուցադրության «Լոռի բերդի» այցելուների համար։
Նշենք, որ մինչև արգելոցի տարածք տեղափոխելը բազմիցս արձանագրվել էին այդ խաչքարերի ու բեկորների կոտրման ու գողության դեպքեր»,- ասված է հաղորդագրությունում։