Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo_UN
A A
Պաշտոնական

Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այ սմասին ետղեկացնում է Ֆինանսների նախարարությունը։

Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտել, որ առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:

Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները: