Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ դեսպանություն
A A
Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնող ահազանգ է ուղարկել ՀՀ-ում իր քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել:

Դրանում ասվում է. «Զեկույցներ ենք ստանում, որ ՀՀ M2 և M17 ճանապարհներին ադրբեջանական մաքսակետերի հատվածում ադրբեջանական վերահսկողությունն ուժեղացվում է: Երևանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին, ԱՄՆ դեսպանատան իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խորհուրդ է տալիս այժմ խուսափել M2 մայրուղու Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի միջև ընկած հատվածում և M17 մայրուղու Կապան-Ճակատեն հատվածում ճամփորդություններից:

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտում հայտնվելիս և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտ ճանապարհորդություններից։ ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»։