Բացել լրահոսը Փակել լրահոսը
619006_erzurum_da_5_1_buyuklugunde_deprem_6197a1e6a6fa5
A A
Հասարակություն

Թուրքիայի Էրզրում նահանգում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արևելյան Էրզրում(Կարին) նահանգի Քյոփրուքյոյ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.9 կմ խորության վրա։  Երկրաշարժը զգացվել է նաև Քյոփրուքյոյին հարակից շրջաններում։ 

Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։