Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման առաջնագիծ զինվոր (2)
A A
Հասարակություն

ՀՀ սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
 
Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։
 
Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։
 
Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ։