Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I6999
A A
Հասարակություն

Նախատեսվում է կառուցել Քաշունի գյուղի խաչմերուկից- Բարձրավան, Տանձավեր - Շուռնուխ ճանապարհահատվածները

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է անհետաձգելի համարել պետական անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի,  Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները:

Մասնավորապես, ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու  նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Մասնավորապես նախատեսվում է կառուցել Հ-46(Քաշունի գյուղի խաչմերուկից)- Բարձրավան, Տանձավեր - Շուռնուխ ճանապարհահատվածները, վերակառուցել Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածները: