Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արահետների վիճակն են գնահատելու

Մեկնարկել է «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագիծը Դիլիջան ազգային պարկում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակում, Դիլիջան ազգային պարկում 3 կամավորների մասնակցությամբ մեկնարկել է Միջնադարյան վանքերի, Շշնջացող ջրվեժի և Անտառի արքայի արահետների առկա վիճակի նախնական գնահատումը սպասարկման աշխատանքներ իրականցնելուց առաջ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն հանուն բնության» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում:

Ծրագիրը միտված է աջակցելու կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը, կամավորական նախագծերի իրականացմանը: