Բացել լրահոսը Փակել լրահոսը
256717927_4225102517602087_2563406228799332272_n
A A
Քաղաքականություն

«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ․ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ  Բաղունցը։

Նիստի քննարկմանն էր ներկայացվել  ««Զենքի մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

Նախագծերը ներկայացնելիս  ԱՀ ՆԳՆ ոստիկանությյան պետ Արտեմ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նիստում պատգամավորների հնչեցրած 2 առաջարկություն ընդունվել և ներառվել են փաթեթում։

Օրենքների նախագծերի փաթեթը նախօրեին քննարկվել  և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Հաջորդիվ խորհրդարանը 27 ձայնով կողմ է քվեարկել նախագծերի փաթեթին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին