A
A
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (ՌԴ), Բրիս Ռոքֆոյը (Ֆրանսիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ։
Համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում օրերս տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, տեղի ունեցած միջադեպերը։ Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ ապաէսկալացման ուղղությամբ։ Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում:
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարեկեցությանը: