Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մուշ-96»-ը հեռացվել է առաջնությունից

Սպորտ
517407ca32100f3e275ac01d82f841f1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը հիմնականում որոշումներ է կայացրել մանկապատանեկան առաջնությունների շուրջ:

Մասնավորապես, Սոլակի միջնակարգ դպրոցին կոչ է արվել ուշադրություն դարձնել առաջնության խաղերի կազմակերպմանը: Պարզվում է, որ «Սոլակ-96» - «Մուշ-96» խաղին կեղծ ոստիկան է մասնակցել: Իսկ ահա «Մուշ-96» թիմի կազմում կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստներ են հանդես եկել: Դրա համար թիմին գրանցել են տեխնիկական պարտություն, իսկ Շենավանի միջնակարգ դպրոցին տուգանել 40.000 դրամ: Չորրորդ տեխնիկական պարտությունը ստանալու համար «Մուշ-96» թիմը ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի համաձայն հեռացվել է առաջնությունից:

Հավելենք, որ չեն կայացել նաեւ պատանեկան առաջնությունների «ԽՄՕՄՄ-96» - «Աչաջուր-96», «Գորիս-95» - «Սելեն-95» եւ «Սիսիան-97» - «Արամուս-97» խաղերը, որի համար ՀՖՖ-ն հյուրերին գրանցել է տեխնիկական պարտություններ, իսկ թիմերին հայտավորած կազմակերպություններին տուգանել: