Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքել են ՖԻԴԵ-ի նախագահի դեմ

Սպորտ
3d7cd76d111399f66393f518cbb2df9f

Եվրոպական 14 երկրների շախմատային ֆեդերացիաները միասնական նամակ են ուղարկել Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովին` բողոքարկելով ՖԻԴԵ-ի փոխնախագահների ընտրությունը:

Այդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի համաժողովին խախտվել է կանոնակարգը, քանի որ ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը փոխնախագահների պաշտոնում նշանակել է միայն իր համախոհներին եւ նրանք չենք հաստատվել ՖԻԴԵ-ի գերագույն մարմնի կողմից:

Նշենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան չի մտնում նամակը ստորագրած երկրների ֆեդերացիանրեի մեջ: