Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 մարզերի 5 համայնքներում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 3 քաղաքներում այսօր` նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Այսօր համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքներում։
Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
ՏԻՄ ընտրությունները հիմնականում խոշորացվող համայնքներում են. Հայաստանի 441 համայնքներ միավորվելով՝ դառնում են 38-ը: Ընդհանուր Հայաստանում ձևավորվում է 79 համայնք։