Ջալալ Հարությունյանը թանգարանում էր
Աջակցիր «Ա1+»-ին«Թանգարանի հյուրն էր գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը։ Մեծ հայրենասերը Շիրազյան ոգով շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և ստացավ անակնկալ՝ «Հայոց Դանթեականը» պոեմի վերատպված տարբերակը»:Այս մասին գրում է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի սկզբում Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն էր: Այնուհետև նա, ըստ պաշտոնական հաղորդագրության, կյանքին սպառնացող լրջագույն վիրավորում ստացավ, ինչից հետո 2021 թ հոկտեմբերի 27-ին Ջալալ Հարությունյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ ՊԲ նոր հրամանատար նշանակվեց գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։ Նշենք, որ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ առանձնապես որևէ հայտարարություն չի արել ու լրագրողների հետ ակտիվ շփումներ չի ունեցել: