Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրկիզել են հորատող մեքենան

Մարզեր
9f49eec5ce8be21e9408d7df25fe6a63

Այսօր առավոտվանից քաղաքում լուրեր են տարածվել ,որ երեկ գիշերը Լեռնաձորի համայքում հրդեհվել ուրանի հանքերի երկրաբանահետազոտական աշխատաքները սկսելու սար բարձացված հորատող սարքը։

Դեպքը արձանագրել են Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության աշխատակիցը, ով այսօր առավոտյան շտապել էր իր աշխատանքին, բայց հայտաբերեց այրված հորատող սարքը։Լեռնաձորցիները ևս առավոտյան են իմացել կատարվածի մասին։Գյուղացիների խոսքերով իրենք ոչ մի կրակ չեն տեսել ,դեպքի մասին էլ երկրաբաներից են տեղեկացել։

Այսօր դեպքի վայրում էին նաև իրավապահ մարմիները։Իսկ Նոյեմբերի 11 Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում անցկացվելու է խաղաղ ցույց` ընդդեմ Սյունիքում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների եւ ուրանի հանքի հնարավոր շահագործման:

Նախաձեռնողները այս օրերին նախապատրաստվում են խաղաղ ցույցին, զբաղվում են բնակչության իրազեկմամբ։