Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Մագնուս Կառլսենը

Սպորտ
3cd4e35f0a22073cc61ff9dd45b043e2

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը հաղթող ճանաչվեց չինական Նանցզինում տեղի ունեցող շախմատի գերմրցաշարում:

Նախավերջին, 9-րդ տուրում, շախմատային հրաշամանուկը սեւերով հաղթելով բուլղարացի Վեսելին Թոփալովին, վաստակեց 6,5 միավոր եւ անհասանելի դարձավ իր գլխավոր մրցակիցների` Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Էտիեն Բակրոյի (Ֆրանսիա) համար, քանի որ նրանք ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ վաստակեցին 5-ական միավոր:

Մագնուս Կառլսենը այս հաջողության համար կստանա 80 հազար եվրո պարգեւավճար: Երկրորդ տեղի համար կպայքարեն Վիշվանաթան Անանդն ու Էտիեն Բակրոն: Վերջին տուրում նրանք կհանդիպեն հենց միմյանց հետ: