A
A
Երկու մասնակից
Հայաստանի երկու լողորդներ (մեկ տղա, մեկ աղջիկ) նոյեմբերի 2-3-ը Մոսկվայում կմասնակցեն կարճ լողավազանում անցկացվող լողի աշխարհի գավաթի հերթական փուլին: Իսկ ահա նոյեմբերի 25-28-ը Հոլանդիայում նախատեսված Եվրոպայի առաջնությանը մեր հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցի, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան պատրաստվելու աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Միացյալ Արաբական Էմիրություններում, դեկտեմբերի 15-19-ը: