Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լյուքսեմբուրգի-խորհրդարան
A A
Քաղաքականություն

Լյուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը չսատարել Ադրբեջանին՝ մինչև բոլոր հայ գերիները չհայրենադարձվեն

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։

Այդ մասին տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանատունը հրապարակել է բանաձեւի կրկնoրինակը: