Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսօրվանից ադրբեջանական կողմը Գորիս-Կապան հատվածում մաքսակետ կտեղադրի (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,–ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով` այդ աշխատանքները հայկական կողմը նախապես սկսել էր։
 
Նա անդրադարձավ նաև այլընտրանքային` Կապան-Տաթև ճանապարհին` ասելով, որ այն արդեն պատրաստ է։ Նրա խոսքով` կարելի է ասել, որ այն անվտանգ շահագործվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր կլինի նաև բեռնափոխադրումներ իրականացնել։
 
ԱԽ քարտուղարը վստահեցնում է` Երևան–Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։ ԱԽ քարտուղարը հավելեց` դեպի Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող ճանապարհները նույնպես բարեկարգվում են։