Բացել լրահոսը Փակել լրահոսը
15151_am_1
A A
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ Փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին: Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ: