Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեղեր
A A
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է անվճար դեղորայք

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաշմանդամություն ունեցող կնոջ համար նախատեսված դեղորայքն անվճար ստանալուն աջակցելու հարցում: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
 
Նա նշել է, որ կնոջը ցուցված է կոնկրետ դեղորայք, որը նախկինում տրամադրվել է անվճար:
 
Պաշտպանին դիմելուց առաջ դիմել է պոլիկլինիկա, սակայն չի ստացել դեղորայքը տարբեր պատճառաբանություններով:
 
Պոլիկլինիկայի հետ քննարկումների արդյունքում քաղաքացին անվճար ստացել է կնոջը նշանակված դեղորայքի անհրաժեշտ չափաբաժինը: