Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 8.11.
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականը թիմային հաշվարկով 3-րդն է աշխարհում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը Սերբիայում ավարտված աշխարհի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը:

Մեր ընտրանին վաստակել է վարկանիշային 114 միավոր (1-ին տեղի համար տրվում է 25 միավոր, 2-րդ` 20, և այդպես շարունակ): Առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ռուսաստանի և Իրանի հավաքականները:

Մեդալների քանակով առաջինը, միանշանակ, Իրանի թիմն է, որը նվաճել է 7 մեդալ: Այնուհետև գալիս է Ռուսատանը` 6, ապա Հայաստանը` 5 մեդալ:

Ոսկե մեդալներով առաջին տեղը բաժանել են Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականները, որոնք նվաճել են բարձր որակի 2-ական մեդալ:

Հիշեցնենք Հայաստանի հավաքականի մեդալակիրներին.

Արսեն Հարությունյան (61 կգ քաշային կարգ) - ոսկի

Վազգեն Թևանյան (70 կգ) - արծաթ

Մանվել Խնձրցյան (57 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ) - բրոնզ