Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհհ
A A
Հասարակություն

«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
 
Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:
 
Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում:
Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:
Հավելենք, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։