Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատապարտյալ
A A
Պաշտոնական Հասարակություն

Դատապարտյալը մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ անվճար վիրահատվել է

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով: Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են:

Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի կազմակերպվում իր վիրահատությունը: Բողոքի քննարկման ընթացքում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Տևական գրագրությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է: Վիրահատությունից հետո Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ: Վերջինս գոհ է եղել իրականացված վիրահատությունից: