Բացել լրահոսը Փակել լրահոսը
vostikanner-karavarutyun
A A
Հասարակություն

Քաղաքացին ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով հասնել նրա աշխատասենյակ. ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազի բանավոր ցուցմամբ նյութեր են նախապատրաստվում քաղաքացի Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմում-բողոք-վերջնագրի առնչությամբ: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից ստացվել է Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոք-վերջնագիրը:

Այդ դիմում-բողոքում քաղաքացին նշել է, որ ինքն անօթևան է, սակայն իր նախկին դիմումները և ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարված հացադուլը դրական արդյունքներ չեն տվել: Նրա պնդմամբ՝ այդ պատճառով նա ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով մուտք գործել ՀՀ կառավարության շենք, հասնել մինչև վարչապետի աշխատասենյակ, իսկ այդ ընթացքում իր կողմից սպանված անձանց համար պատասխանատու կլինի ՀՀ վարչապետը: