Բացել լրահոսը Փակել լրահոսը
252694513_181389910848580_5601952665630780223_n
A A
Հասարակություն

Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ ՀՀ-ի հարցերով համազեկուցողներին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ մի շարք անդամներ հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին: Այս մասին տեղեկլացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր:
 
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում դատավորների աշխատավարձերի բարձրացման, դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման հետ կապված:
 
Քննարկվեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: