Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bachkov
A A
Սպորտ

Խայտառակ մրցավարություն. Հովհաննես Բաչկովը դուրս մնաց բռնցքամարտի աշխարհի առաջնությունից

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարը կշարունակի միայն մեկ մարզիկ:

Բանն այն է, որ քիչ առաջ կայացած քառորդ եզրափակիչ մարտում մեր 63,5 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կողմնակալ մրցավարության պատճառով 2:3 հաշվով պարտվեց թայլանդցի Սոմչայ Վոնգսուվանին և դուրս մնաց քառորդ եզրափակիչից:

Այդպիսով, Հայաստանից ելույթները կշարունակի միայն +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը, որը նոյեմբերի 4-ին նախատեսված կիսաեզրափակիչ մարտում կհանդիպի ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի հետ: