Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba bronz
A A
Սպորտ

Հրաչյա Պողոսյանը արագ հաղթեց մոլդովացի ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց. ըմբշամարտի Մ-23 ԱԱ

Սերբիայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշները խաղարկեցին առաջին մեդալները: Դրանցից մեկը բաժին հասավ Հայաստանի պատվիրակին:

 

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 3-րդ տեղի համար մրցավեճում հանդիպեց մոլդովացի Կորնելիու Ռուսուի հետ: Մեր մարզիկը մեկ րոպեում վաստակեց անհրաժեշտ 9 միավորները և վաստահ հաղթանակ տարավ: Հրաչյա Պողոսյանը հռչակվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Այսօր իր մրցամարտը կանցկացնի նաև մեր 130 կգ քաշային ըմբիշ Դավիթ Օվասապյանը, որը  եզրափակիչում կմրցի իրանցի Ամին Միրզազադեհի հետ: