Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

3 հիմնական գործոն կա, որոնք ազդում են ՀՀ-ում գնաճի վրա․ Մարտին Գալստյան (տեսանյութ)

«Այսօր մենք ունենք ապրանքախմբերի 8,9 տոկոս գնաճ»․ այս մասին ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ 3 հիմնական գործոն կա, որոնք ազդում են ՀՀ-ում գնաճի վրա․

առաջինը պարենմթերքի առաջարկի ավելացումն է ամբողջ աշխարհուըմ, երկրորդը՝ բեռնափոխադրումների խաթարումը և երրորդը պահանջարկի ավելի մեծ աճն է արտադրողականության նկատմամբ։

Ըստ  Մարտին Գալստյանի՝ կանխատեսվում է, որ գնաճը 2022 թվականին կկայունանա 4 տոկոսի շուրջ։

Թեմայից դուրս ԿԲ նախագահը նշեց, որ շատ կարևոր է որպեսզի քովիդի դեմ պատվաստումները տեղի ունենան արագ, որովհետև համաճարակը ազդում է ոչ միայն առողջապահական համակարգի վրա, այլև տնտեսության։