Բացել լրահոսը Փակել լրահոսը
252280149_3043673882550534_1789336061863155709_n
A A
Հասարակություն

Ավտոմեքենայում հայտնաբերել են որսորդական հրացաններ, որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
 
 Զառիթափ գյուղի հարակից տարածքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։
 
 Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է։
 
 Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
 Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են Ոստիկանություն։
 
Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։