A
A
Հայաստանցի Ալլա Պողոսյանը դարձել է Ուկրաինայի հրաձգության չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ Հայաստանի 4 մարզիկ-մարզուհի մասնակցել են Լվով քաղաքում կայացած Ուկրաինայի հրաձգության բաց առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀՖ մամուլի ծառայությունը, հրացան ձևում հաղթել է մեր մարզուհի Ալլա Պողոսյանը: Նարեկ Դեմիրխանյանը նույն վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը: Ատրճանակ ձևում Նարե Գաբրիելյանը զբաղեցրել է 5-րդ, իսկ Մեսրոպ Սահակյանը` 12-րդ տեղը:
Մեր հրաձիգները մասնակցել են նաև զույգերով մրցումներին: Հրացան ձևում մերոնք ցույց են տվել 6-րդ արդյունքը, իսկ ատրճանակ ձևում` 7-րդը: