Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+darcinyan
A A
Սպորտ

Արման Դարչինյանը միավորներով պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկին

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր իր երրորդ կորուստը կրեց Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր 71 կգ քաշային Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչ փուլի մարտում մրցեց Օբեդ Բարտի-Էլ կրտսերի հետ: Անհաշտ պայքարում ավելի դիպուկ գտնվեց ամերիկացի բռնցքամարտիկը` 4:1:

Մինչ այդ պայքարից դուրս էին մնացել նաև 54 կգ քաշային Վահե Բադալյանը և 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Իսկ ահա մեր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը այսօր մտել է քառորդ եզրափակիչ: Նրան մեկ հաղթանակ է բաժանում աշխարհի առաջնության մեդալից: