G20-ի երկրները ամփոփիչ կոմյունիկե են ընդունել Հռոմի գագաթնաժողովում
Աջակցիր «Ա1+»-ինՔսանյակի (G20) երկրների ղեկավարները ճանաչել են XXI դարի կեսերին գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասված Է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում:
«Մենք ընդունում ենք ջերմոցային գազերի գլոբալ մաքուր զրոյական արտանետումների կամ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը դարի կեսին կամ հարյուրամյակի կեսերին մոտ»,- նշվում Է փաստաթղթում:
Քսանի խմբի երկրները կոչ են անում միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման աճը Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում սահմանափակելու համար:
"Մենք ընդունում ենք, որ կլիմայի փոփոխության հետեւանքները Ցելսիուսի 1,5 աստիճանի դեպքում շատ ավելի փոքր են, քան 2 աստիճանի դեպքում։ «1,5 աստիճանի մակարդակում պահպանումը կպահանջի նշանակալի եւ արդյունավետ գործողություններ եւ հանձնառություն բոլոր երկրների կողմից», - ասված Է փաստաթղթում:
Գլոբալ մարտահրավերներին անդրադառնալով՝ քսանի խմբի երկրների ղեկավարները նշել են, որ կդիմակայեն գլոբալ մարտահրավերներին, որոնք ազդում են իրենց տնտեսության վրա, այդ թվում ՝ թույլ չեն տա մատակարարման շղթայում խափանումներ։
G20-ի երկրների ղեկավարները կոմյունիկեում անդրադարձել են նաև թվային տնտեսության, անհավասարության դեմ պայքարի, կորպորատիվ հարկի և արտադրողների ու սպառողների միջև երկխոսության խնդիրներին։