Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa 31.10
A A
Սպորտ

«Նոան» արդեն 4-րդն է Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում «Նոան» իր հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:

Ջախջախման սկիզբը 4-րդ րոպեին դրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Ապա աչքի ընկան պայրելին, Պետրոս Ավետիսյանը, Մայրովիչն ու Կիրեենկոն:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 18 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական` շրջանցելով առաջնության նորեկ «Սևանին»: ԲԿՄԱ-ն շարունակում է միավորներ «բաժանակել» իր մրցակիցներին` կրելով 11-րդ պարտությունն ընթացիկ առաջնությունում: