Բացել լրահոսը Փակել լրահոսը
55555
A A
Հասարակություն

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները (տեսանյութ)

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հարավային Կովկասում հետպատերազմյան կարգավորման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

 

«Կայացել է մտքերի փոխանակում «3 + 3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Բացի այդ, Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են միջազգային օրակարգի որոշ հարցերի և ռուս-թուրքական հարաբերությունների հիմնական կողմերին։