Բացել լրահոսը Փակել լրահոսը
Garibashvili-1
A A
Քաղաքականություն

Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր շրջաններում․ Իրակլի Ղարիբաշվիլի․ jnews.ge

Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր շրջաններում,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո, որը իրականացրել է «Գորբին»՝ «Իմեդի» հեռուստատեսության պատվերով, փոխանցում է jnews.ge կայքը։

Միաժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին քվեարկությանը մասնակցելու համար։

«Ուզում եմ շնորհավորել բոլորին երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ ենք մեր աջակիցներին, շնորհակալություն մեր քաղաքին, ամեն ինչի համար։ Ընտրություններն անցել են շատ լավ ու հանգիստ մթնոլորտում։ Նախնական տվյալներով, բոլոր քաղաքապետարաններում էլ հաղթել ենք։ Պետք է հանգիստ սպասել վերջնական տվյալների հրապարակմանը։ Ցանկանում եմ շնորհավորել Կախա Կալաձեին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուզում եմ շնորհավորել նաև բոլոր քաղաքապետերին, մեր բոլոր թեկնածուներին, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։