Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» ձեռքից բաց թողեց հաղթանակը, իսկ «Ուրարտուն» փրկվեց պարտությունից

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի:

 

Երկրորդ կեսի սկզբին Էդգար Մալաքյանը առաջ մղեց արարատցիներին: Սակայն, հյուրերին չհաջողվեց պահպանել նվազագույն առավելությունը, քանի որ մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին Սերգեյ Մկրտչյանը հեռահար հարվածով խփեց պատասխան գնդակը` 1:1:

 

«Ուրարտուն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 15 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Նոային»: «Արարատը» 22 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: