A
A
Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները կբուժվեն իրենց հաշվին․ Ռոմելլա Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»․ այս մասին հարցազրույցի ժամանակ նշել է ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենն Ռոմելլա Աբովյանը։
Նա հավելելէ, որ «Նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան․ այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գործող սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են»։