Երևանի թիվ 181 դպրոցի թիմը կրկին հաղթել է ՀՀ շախմատի օլիմպիադայում
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, օլիմպիադայի հաղթող է դարձել Երևանի թիվ 181 դպրոցի թիմը: Ահա դրա կազմը. Նավոյան Գագիկ, Օղուլուկյան Արսեն, Առաքելյան Մանվել, Բոնդարենկո Վիկտորյա: Ի դեպ, նախորդ տարի 181 դպրոցի թիմը դարձյալ Ճանաչվել էր առաջինը:
Մրցանակային 2-րդ տեղը գրավել է Երևանի թիվ 11 դպրոցի թիմը, երրորդ` «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի թիմը:
Անհատական մրցանակներ են ստացել հետևյալ շախմատիստները.
1-ին խաղատախտակի լավագույն արդյունք՝ Գագիկ Նավոյան (Երևանի թիվ 181 հիմնական դպրոց)
2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Համլետ Պետրոսյան (Գյումրի, «Ֆոտոն» վարժարան)
3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալվարդ Ստեփանյան (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց)
4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Նվարդ Հայրապետյան (Երևան, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոց)
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը: