Բացել լրահոսը Փակել լրահոսը
kaladze
A A
Քաղաքականություն

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն քվեարկել է իր օգտին

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ասել է, որ քվեարկել է իր օգտին և բնակչությանը կոչ է արել ակտիվ լինել և աջակցել իրեն։

«Քվեարկել եմ հանուն զարգացման, բոլոր թաղամասերին ավելի շատ կյանք հաղորդելու համար։ Իհարկե, ես ընտրել եմ 41-ին՝ Կախա Կալաձեին, որպեսզի շարունակենք վերակառուցումն ու զարգացումը, որը սկսել ենք 2017 թվականին։ Մենք վերջին տարիներին շատ կարևոր ծրագրեր ենք իրականացրել, ունենք կոնկրետ քայլեր բոլոր ուղղություններով, բարեփոխումներ, նորամուծություններ, դա անպայման շարունակվելու է։

Ուզում եմ կոչ անել մայրաքաղաքի բնակիչներին՝ ակտիվ լինել, ձեր աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի Թբիլիսիի զարգացումը դառնա անշրջելի գործընթաց և մենք միասին կարողանանք բարի գործեր անել մեր երեխաների, թոռների, այս երկրի և մեր ապագայի համար»,- հայտարարել է Կալաձեն։

Նրա իսկ խոսքով, վերջինս հաղթանակ է ակնկալում․

«Ես հաղթանակի մեծ հույսեր ունեմ։ Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ տարբերություն կա մեր և մրցակից կուսակցությունների միջև, ուստի հաջողություն եմ մաղթում «Վրացական երազանքի» թեկնածուներին բոլոր շրջաններում և քաղաքներում»։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի որոշ շրջաններում անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը։

 Աղբյուր՝ Aliq.ge