Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրանի համար ճանապարհ

Մարզեր
f3b7ee3df010be18d3fdcc99645a9e67

Հանգստյան օրերին լեռնաձորցիները անհանգիստ էին: Վերջիներիս իրարանցումը անտեղի չէր: Գյուղի վերևի հատվածում՝ սարն ի վեր գործի է անցել տրակտոր, որը ճանապարհ է բացում։

Բնակիչները ենթադրում են , որ այս ամենը արվում է ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները սկսելու համար ,որպեսզի հորատող ծանր սարքավորումները սարի գագաթ հասցվի:
Լեռնաձորի բնակիչ Բորիկ Արզումանյանը ասում է ,որ աշխատողները իրենց հետ կոնտակի չեն գնում,չեն պատասխանում գյուղացիների հարցերին ,թե ինչի համար են ճանապարհ բացում։

Շատերի խոսքերով իրենք չեն պատրաստվում լքել իրենց տները, մյուսներն էլ չգիտեն որտեղից օգնության սպասեն, ով կօժանդակի. ճարահատյալ ասում են գոնե փոխհատուցեն թողնենք գնաք:

Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանի խոսքերով, իրենց ձորում ծնված երեխաները հաճախ մտքի հապաղում են ունենում և ընդհանրապես գյուղում բոլորն էլ առողջական խնդիրներ ունեն: Որոշ բուսատեսակներ կամաց-կամաց վերանում են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, երբ սկսվեն երկրաբանահետախուզական աշխատանքները, եթե առանց դրա էլ այս ձորում այդքան խնդիրներ կան:Ռոբերտ Գրիգորյանը կես կատակ կես լուրջ ասում է,-ՙԶարմանալի է , որ ուրանի հարցերով զբաղվում են հենց ծնուննդով կապանցի պաշտոնյաները։

Մտահոգվելու մեկ հանգամանք էլ կա աշնանային հորդառատ անձրևներից նոր հարթեցված 400 մետր երկարություն ունեցող ճանապարհատվածը կսկսի սողալ։ Անմիջապես ներքևում գտնվող 20-ից ավելի տները վտանգի գոտում են հայտնվում։

Բնակիչների ահազանգերին նույն օրը Լեռնաձոր են այցելել «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի եւ «Ազատամարտ» կոմիտեի ներկայացուցիչները, որոնք իրականացնում են ուրանի հանքերի շահագործման դեմ ակցիաներ։