Բացել լրահոսը Փակել լրահոսը
250525023_3068376983403410_450286017881560385_n
A A
Հասարակություն

Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք

2004 թվականից հոկտեմբերի 29-ը նշվում է` որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը:
 
Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը` 80-87%-ը: Այս պաթոլոգիան բնորոշվում է լայն տարածվածությամբ և բարձր մահացությամբ:
 
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք։
 
Գլխուղեղի իշեմիկ կաթվածների հետևանքով զարգացող մահացության և հաշմանդամության նվազեցման նպատակով 2019 թվականի փետրվարից գործում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: